Հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
02.12.2020 12:18
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արարատի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 30-ին Այգավան գյուղից բերման է ենթարկվել 30-ամյա Ռոման Գ.-ն, որը նոյեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: