17-ամյա պատանին հետախուզվում էր գողության մեղադրանքով
05.06.2023 12:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հունիսի 3-ին Եղբայրության փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 17-ամյա Սարգիս Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: