ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր կողոպուտի փորձի և գողության մեղադրանքով

Հետախուզվում էր կողոպուտի փորձի և գողության մեղադրանքով

Հուլիսի 5-ին Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 15-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցվել է «Աուդի Ա-6» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը չի ներկայացրել վարորդական իրավունքի վկայական: Վարորդի ինքնությունը և վարորդական իրավունքի վկայական ունենալու հանգամանքը պարզելու նպատակով նա ներկայացվել է ոստիկանության Թումանյանի բաժին: Պարզվել է, որ 25-ամյա Սարո Դ.-ն հունիսի 7-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր գողության ու կողոպուտի փորձի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է ոստիկանության Էրեբունու բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: