Հետախուզվում էին մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
07.10.2021 11:27
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 6-ին բաժին են ներկայացել 25-ամյա Դավիթ Կ.-ն և 28-ամյա Գոռ Մ.-ն, որոնք հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 113-րդ (Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: