28-ամյա երիտասարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
 
                                            ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները հունվարի 6-ին Նանսենի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 28-ամյա Հունան Գ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					