Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
08.06.2022 14:29
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները հունիսի 7-ին Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 29-ամյա Շավարշ Հ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: