55-ամյա տղամարդը հետախուզվում էր գողության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 10-ին Աճեմյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 55-ամյա Արսեն Մ.-ին, որը սեպտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Արսեն Մ.-ն ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					