Հետախուզվում էր գողության մեղադրանքով
14.01.2019 13:15
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 12-ին, ժամը 11.15-ին, Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Բաղրամյանի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Նարեկ Ս.-ն, որը հունվարի 11-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 177 հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: