Հետախուզվում էր գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով
14.10.2021 11:17
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 13-ին Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին բերման է ենթարկվել 34-ամյա Մելսիկ Պ.-ն, որը սեպտեմբերի 30-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: