ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր երկու հոդվածների մեղադրանքով

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հունվարի 14-ին, ժամը 18.10-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և «Նուբարաշեն» ՔԿՀ է տեղափոխվել 50-ամյա Գրիգոր Մ.-ն, որը 2015թ. հունիսի 13-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 316 հոդվածի 2-րդ մասի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) մեղադրանքներով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: