Հետախուզվում էր խաղատների անօրինական կազմակերպման մեղադրանքով
15.11.2018 13:57
Հետախուզվողի հայտնաբերում
«Զինանոց-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Էրեբունու բաժնի և ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 14-ին, ժամը 15.35-ին, Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեից բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սերգեյ Մ.-ին, որը մարտի 12-ից ՌԴ Չուվացկի Հանրապետության ՆԳՆ կողմից հետախոզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 171.2 հոդվածի 1-ին մասի (խաղատների անօրինական կազմակերպում) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: