Հետախուզվում էր խարդախության և ծեծի մեղադրանքով
18.06.2022 11:23
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ հունիսի 17-ին Նորաշեն թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Գրիգոր Հ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (Խարդախությունը) և 118-րդ (Ծեծը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: