Հետախուզվում էր անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հոկտեմբերի 17-ին Նուբարաշենի 1-ին փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 25-ամյա Էլեն Զ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: 
 Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					