Հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով
22.06.2022 11:00
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հունիսի 22-ին, ժամը 00.05-ին, Հին Սիլիկյան թաղամասից ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Արթուր Ա.-ին, որը 2018 թ. նոյեմբերի 22-ից Հյուսիսային Օսիայի Հանրապետություն-Ալանիայի իրավապահների կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: