Հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով
 
                                            ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները մայիսի 24-ին Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 25-ամյա Արթուր Ս.-ին, որը փետրվարի 15-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					