Հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով
25.12.2020 11:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ծառայողները դեկտեմբերի 24-ին Էստոնական փողոցի շենքերից մեկից բերման են ենթարկել 25-ամյա Էրիկ Վ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի (Գողության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: