51-ամյա բերքաբերցին հետախուզվում էր գողության մեղադրանքով
28.05.2022 13:02
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները մայիսի 27-ին Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրից բերման են ենթարկել 51-ամյա Նելսիկ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: