ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր գողությունների և խարդախության մեղադրանքով

Հետախուզվում էր գողությունների և խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները մայիսի 27-ին Հրաչյա Քոչարի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 52-ամյա Վարուժան Ք.-ին, որը 2018 թ. օգոստոսի 24-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) և 178-րդ (Խարդախությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: