34-ամյա տղամարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
30.06.2023 13:20
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 29-ին Լանջաղբյուր բնակավայրում հայտնաբերվել և Սևանի բաժին է ներկայացվել 34-ամյա Գոռ Պ.-ն, որը հունիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: