Հետախուզվում էր խարդախության և կաշառքի մեղադրանքով
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 28-ին բաժին է ներկայացել 37-ամյա Արմեն Ա.-ն: Նա հուլիսի 21-ից ՌԴ Վլադիկավկազ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր խարդախության և կաշառքի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
