Մեղադրանք է առաջադրվել
20.04.2013 13:42
Կողոպուտ
Ապրիլի 7-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 51-ամյա մի կին` հայտնելով, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, Եղբայրության փողոցի թիվ 9 շենքի մոտ անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի` պատճառելով 150.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է 1996 թ. ծնված Նարեկ Ս.-ն, որը ապրիլի 19-ին, ժամը 19.45-ին, հրավիրվել է Շենգավիթի բաժին և քննչական գործողությունների արդյունքում՝ նրան առաջադրվել է մեղադրանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: