Ֆիզիկական ներգործության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
20.05.2023 11:47
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 19-ին Երևան քաղաքի Շինարարների փողոցում հայտնաբերվել և Մարտունու բաժին է տեղափոխվել 45-ամյա Կարապետ Ս.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի (Ֆիզիկական ներգործությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: