ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեղավոր է ճանաչվել գողության մեղադրանքով

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների ծառայողները Սևանի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, հուլիսի 28-ին, ժամը 17.50-ին,   «Սասունցի Դավիթ» կայարանի մոտից ՔՀԳՎ բերման է ենթարկվել Սևանի բաժնի կողմից Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թ. մարտի 31-ի դատավճռով նշանակված պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող, 1982 թ. ծնված, նախկինում դատված Արգամ Գ.-ն: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: