ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց Մեղրիի սահմանային անցակետի տարածքում

Ոստիկանության Մեղրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ «Կանալ-կենտրոն-2019» միջազգային հակաթմրանյութային գործողության շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Սյունիքի մարզային վարչության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փետրվարի 27-ին, ժամը 17.00-ին, «Մեղրիի» սահմանային անցակետի հարակից տարածքից բերման է ենթարկվել 57-ամյա Հովիկ Զ.-ն, որը փետրվարի 26-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: