ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեղրիի ոստիկանները բացահայտեցին Նռնաձորում կատարված բնակարանային գողությունը

10.03.2022 17:53 Գողություն

Մարտի 7-ի գիշերը ոստիկանության Մեղրիի բաժին էր դիմել Նռնաձոր գյուղի մի բնակիչ. վերջին օրերի ընթացքում պատուհանից մտել էին նրա տուն և գողացել կենցաղային իրեր ու փող:
Բաժնի օպերատիվ խումբը մեկնում է դեպքի վայր: Ոստիկաններին նաև հետաքրքրում էր, թե ով կարող էր տեղյակ լինել, որ մանկավարժ տանտերը մի քանի օրով բացակայել էր տնից:
Մեղրիի քրեական հետախույզները ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու ստանում տվյալ, որ գողությունն արել են նույն գյուղի երկու բնակիչ` 20 և 15 տարեկան: Նույն օրը նրանք բաժնում խոստովանում են արարքը: Բայց այստեղ էականը անչափահասի խնդիրն էր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվում է նաև, որ 20-ամյա երիտասարդը անչափահաս տղայի միջոցով էր ճշտել, որ նրա ուսուցչուհին բացակայում է տնից, իսկ հետո էլ անչափահասին ներգրավել էր հանցագործության կատարմանը:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: