Ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի հերթական դրվագը` Մեղրիում
28.06.2022 16:34
Թմրամիջոցի հայտնաբերում
Անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի հերթական դրվագն արձանագրել են Մեղրիի ոստիկանները:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանք պարզել են, որ Լեհվազ գյուղի բնակիչ, 51-ամյա տղամարդու տնամերձ հողամասում կանեփի բույսեր կան: Կատարված զննությամբ հայտնաբերվեց 12 թուփ:
Տղամարդը բերման է ենթարկվել, նշանակվել են փորձաքննություններ, հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: