Մեղրի-Երևան ճանապարհին բեռնատար է գլորվել ձորը. 36-ամյա վարորդը տեղում մահացել է
03.11.2018 10:49
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 2-ին, ժամը 22.15-ին, «Շաքման» մակնիշի բեռնատարը Մեղրի-Երևան M-2 մայրուղու 69-րդ կմ-ին դուրս եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. բեռնատարի 36-ամյա վարորդ Դավիթ Դավթյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: