ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեցին Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում

Հայտնաբերվեցին Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանում

Մարտի 17-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, զենք կրելու ու պահելու կասկածանքով, բաժին են ներկայացրել Արմավիրի մարզի Արևիկ գյուղի 17-ամյա և Երևանի 15-ամյա բնակիչների։ Նրանց օրինական ներկայացուցիչների ներկայությամբ 17-ամյա երիտասարդի մոտից հայտնաբերվել է մետաղյա բացովի մահակ, իսկ 15-ամյա պատանու մոտից՝ առանց թույլտվության, գործարանային համարով օդաճնշիչ ատրճանակ՝ լիցքավորված 17 գնդիկով, 206 գնդիկ, 2 օդաճնշիչ բալոն և գաղտնի փականով դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: