Մետրոպոլիտենի պահպանության բաժին բերման ենթարկվածի մոտ երկաթե և փայտե մահակներ կային
28.04.2021 16:55
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ապրիլի 27-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները «Զինանոց-2021» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, սառը զենք կրելու կասկածանքով, մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի նախասրահից բաժին բերման են ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ մի պատանու, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են երկաթե և փայտե մահակներ։ Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։ Կատարվում է հետաքննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: