18-ամյա երիտասարդի մոտ կռփազենք կար. մետրոպոլիտենի ոստիկանների բացահայտումը
29.11.2022 12:45
Զենք-զինամթերքի հայտնաբերում

Նոյեմբերի 28-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահում ձերբակալել են մայրաքաղաքում բնակվող 18-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կռփազենք։ Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։
Հանգամանքները պարզվում են։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: