«Մերսեդեսի» վարորդը հիվանդանոցում մահացել է
04.08.2023 10:44
ՃՏ պատահարներ
Հունիսի 30-ին «Մերսեդես» մակնիշի մեքենան Երևանի Սեբաստիայի և Բագրատունյաց փողոցների խաչմերուկում բախվել էր ճանապարհի միջնամասում գտնվող բետոնե սյանը: Վարորդը՝ Գյումրիի բնակիչ 22-ամյա Յուրիկ Գևորգյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Օգոստոսի 3-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: