ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Մերսեդեսի» հայելիներ էր գողացել ու բռնվել. Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը

10.05.2021 15:59 Գողություն

Մայիսի 6-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզները շրջիկ ծառայության ընթացքում Ավետիս Ահարոնյան և Դրոյի փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին 49-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մեքենայի կողային հայելի և պտուտակահան: Պարզվեց, որ հայելին գողացել էր Դրոյի փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայից։
Հետագա միջոցառումներով պարզ դարձավ, որ մայիսի 3-ից 4-ը նա Ռուբինյանց և Դրոյի փողոցներում կայանված երկու «Մերսեդեսներից» նույնպես հայելիներ էր գողացել։Նմանատիպ գողություններ էր արել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: