ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Մերսեդեսի» վարորդը պարեկներին կաշառք էր առաջարկել. նա ձերբակալվել է

«Մերսեդեսի» վարորդը պարեկներին կաշառք էր առաջարկել. նա ձերբակալվել է

Հոկտեմբերի 10-ին, ժամը 01.20-ին, ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները, կաշառք տալու կասկածանքով, Աթենքի փողոցում ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են ներկայացրել «Մերսեդեսի» 49-ամյա վարորդին:
Պարզվել է, որ նա սթափության ստուգումը չանցնելու և ավտոմեքենան վարելու ընթացքում ծխելու համար վարչական արձանագրություն չկազմելու դիմաց ՊԾ ծառայողին առաջարկել էր երկու 20 000-դրամանոց և մեկ այլ թղթադրամ:
«Մերսեդեսը» տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
49-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն: