«Մերսեդես»-ների կողային հայելիները գողացողին հայտնաբերեցին
Հունվարի 20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Երևանի Սիսակյան փողոցի թիվ 22 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները գողանալու մասին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1984 թ. ծնված Սերգեյ Մ.-ն, որը հունվարի 22-ին, ժամը 05.00-ին, Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների կողմից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Ոստիկանները պարզել են, որ Սերգեյ Մ.-ն գողացել է նաև Շինարարների փողոցի թիվ 29 շենքի բակում կայանված «Մերսեդես Բենց C 220» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: