ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենայից գողություն կատարած անձը ձերբակալվել է. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

25.02.2022 12:31 Գողություն

Փետրվարի 10-ին Երևանի Տերյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայից գողություններ էր կատարվել: Կոտրել էին մեքենայի պատուհանը, գողացել համակարգիչ, անձնագիր ու փող:
Ժամը 23-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Ուսումնասիրեցին մեքենան, զրուցեցին տուժողի հետ, իրականացրին օպերատիվ հարցումներ։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Բացահայտման միջոցառումները շարունակվեցին։ Օպերատիվ աշխատանքի արդյունքում Կենտրոնականի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Նոր Նորքի 8-րդ զանգվածի 42-ամյա մի բնակիչ:
Փետրվարի 18-ին կասկածվողը Արին-Բերդի փողոցի և Աշտարակի խճուղու խաչմերուկում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Նա ձերբակալվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: