Մեքենայի անվադողն անցել է ոտնաթաթի վրայով
Մայիսի 9-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունք-թաթային հոդի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գոռ Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 8-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Ադամ Գ.-ն «Տոյոտա ՌԱՖ4» մակնիշի ավտոմեքենայով ընկերոջը` Գոռ Հ.-ին, տեղափոխել է Դավիթ-Բեկ թաղամասի թիվ 7 շենքի մոտ, սակայն մինչև ավտոմեքենան կայանելը վերջինս բացել է դուռն ու ոտքը դրել գետնին, ինչի պատճառով ավտոմեքենայի հետևի ձախ անվադողն անցել է նրա ոտնաթաթի վրայով` պատճառելով վնասվածքը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: