Մեքենայի պատուհանը բաց էր
05.09.2019 13:50
Գողություն
Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 4-ին, ժամը 09.15-ին, Պոպովի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ 57-ամյա մի տղամարդու: Նա տվել է խոստովանական բացատրություն, որ սեպտեմբերի 1-ին, օգտվելով պատուհանը բաց լինելու հանգամանքից, Մարկվարտի փողոցում կայանված «Օպելի» սրահից գողացել է դրամապանակ:
Գողոնը հայտնաբերվել է, նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: