Մեքենաներից գողություններ էր արել ու բռնվել. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը
Մարտի 25-ի գիշերը Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան, Զաքյան և Խորենացու փողոցներում կայանված 4 «Մերսեդես», 2 «Լեքսուս» և մեկ «Ինֆինիտի» մակնիշի մեքենաներից կողային հայելիներ էին գողացել: Տուժողները դիմել էին ոստիկանություն:
Գողությունները թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներից հետո Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունները հնարավոր է կատարած լինի Երևանի Սողոմոն Տարոնցու փողոցի 35-ամյա մի բնակիչ: Մարտի 26-ին նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տասից ավելի մեքենաների կողային հայելիներ:
Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է, որ Կենտրոն վարչական շրջանում նմանատիպ մի քանի տասնյակ գողություն է արել:
Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: