Մեքենան գլորվել է ձորը. վարորդը և ուղևորը մահացել են
29.08.2022 11:17
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 28-ին, ժամը 21.30-ին, Երևանի Շրջանցիկ թունելի 2,8-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը. 43-ամյա վարորդ Տիգրան Ս.-ն մահացել է, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հիվանդանոցի ճանապարհին մահացել է նաև 62-ամյա ուղևոր Մնացական Գ.-ն:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: