Մեքենան շրջվել է
Նոյեմբերի 21-ին, ժամը 16.15-ի սահմաններում, «ՎԱԶ-212114» մակնիշի ավտոմեքենան Ալագյազ-Արթիկ ճանապարհի 5-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
