Մեքենան, գողոնով հանդերձ, հայտնաբերվեց
Սեպտեմբերի 3-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցը օպերատիվ տեղեկություն ստանալով, որ Շիրակամուտ գյուղի տներից մեկը գողեր են մտել և գողոնը տեղավորելով տնից ոչ հեռու կայանված «ՎԱԶ 2106»-ի մեջ՝ փորձում են հեռանալ: Ոստիկանն իր անձնական օգտագործման մեքենայով հետապնդել է նշված «ՎԱԶ 2106»-ին, որը վարելիս է եղել Սպիտակի 28-ամյա բնակիչը, իսկ ուղևորը եղել է համաքաղաքացի մեկ այլ 28-ամյա երիտասարդ: Մեքենան, գողոնով հանդերձ, հայտնաբերվել է Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի հուշարձանի մոտ, իսկ վարորդն ու ուղևորը դիմել են փախուստի:
Հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են միջոցառումներ՝ կասկածվողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը վարում է Սպիտակի քննչական բաժինը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: