1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին գողացած մեքենան

06.09.2023 12:38 ԱՄՏ-ի փախցնել
Էրեբունու ոստիկանները հայտնաբերեցին գողացած մեքենան

Սեպտեմբերի 5-ին, ժամը 16.30-ին, ոստիկանություն զանգած մի մի քաղաքացի հայտնել է, որ նույն օրը, ժամը 16.20-ից մինչև 16.30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դռան բաց լինելու և շարժիչը գործի գցած լինելու հանգամանքից, գողացել են Տիգրան Մեծի պողոտայում կայանված «Օպել Աստրա» մակնիշի մեքենան:
Ոստիկանության Էրեբունու բաժնից մեկնել է օպերատիվ խումբ: Բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են նշված մեքենան փախցնողների ինքնությունը:
Նույն օրը, ժամը 20-ին, «Օպել Աստրան» 55-ամյա տղամարդու հետ միասին հայտնաբերվել է Արարատի մարզի Զովաշեն գյուղի ճանապարհին:
Տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին, մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: