Մեքենան գլորվել է ձորը. վարորդը մահացել է

Դեկտեմբերի 8-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Շինուհայր գյուղ տանող ճանապարհին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. 59-ամյա վարորդ Սեյրան Վանյանը մահացել է:
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: