ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մեքենան առևանգելուց հետո վթարի էր ենթարկվել

16.09.2021 12:20 ԱՄՏ-ի փախցնել
Մեքենան առևանգելուց հետո վթարի էր ենթարկվել

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա են առևանգել, ապա Միկրոշրջան թաղամասում վթարի են ենթարկվել։
Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի ծառայողներ։ Պարզվել է, որ ժամը 11.00-ի սահմաններում Հրազդանի 54-ամյա բնակիչը, օգտվելով մեքենայի դուռը` բաց, իսկ բանալին մեքենայում լինելու հանգամանքից, փախցրել է այն, ինչից հետո մեքենան բախվել է մեկ այլ «Ֆորդի»:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 54-ամյա տղամարդը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
«Ֆորդ» ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: