1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են փախցրած մեքենան

21.12.2023 16:57 ԱՄՏ-ի փախցնել

Դեկտեմբերի 19-ին Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ գողացել են Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղու հասցեներից մեկում կայանված «ՎԱԶ-2106»-ը։
Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից օպերատիվ խումբ էր մեկնել նշված հասցե։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Աշտարակի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ պարզել են, որ դեկտեմբերի 18-ի կեսօրին մոտ Լեռնարոտ գյուղի 59-ամյա մի բնակիչ, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, գաղտնի հափշտակել է մեքենան և թաքցրել Արուճ գյուղում։
Դեկտեմբերի 19-ին լեռնարոտցի տղամարդը Բազմաբերդի վարչական տարածքում հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժին։ Հետագա միջոցառումներով Արուճ գյուղում հայտնաբերվել ու ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել «ՎԱԶ-2106»-ը։
59-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: