ՀՀ ոստիկանության պետի հրամանով ՀՀ առողջապահության նախարարը պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով
27.02.2015 16:21
Համակարգի լրատու
ՀՀ ոստիկանությունը տարբեր ոլորտներում գործընկերային հարաբերություններ ունի Առողջապահության նախարարության հետ, ինչը նպաստում է երկու գերատեսչություններին առաջադրված մի շարք խնդիրների արդյունավետ լուծմանը:
ՀՀ ոստիկանության և առողջապահության նախարարության միջև փոխգործակցության ամրապնդման, համատեղ աշխատանքի արդյունավետության բարձրացման և այդ գործում անձնական ավանդ ներդնելու համար՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի 21.02.2015 թ. հրամանով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով: