Խարդախության մեղադրանքով հետախուզվող՝ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
05.05.2015 11:10
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 4-ին, ժամը 19.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Արտավազդ Ղ.-ն, որը 2014 թ. մայիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: