ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության փորձ՝ մթերային խանութից

26.08.2019 15:47 Գողություն

Օգոստոսի 25-ին, ժամը 03.40-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացուհի և հայտնել, որ իրենց շենքի դիմացի մթերային խանութի ապակին կոտրում են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Կոտայքի մարզի 18-ամյա բնակիչը կոտրել է Մարգարյան փողոցի 22 հասցեում գործող մթերային խանութի ապակին և փորձել գողություն կատարել, սակայն իր կամքից անկախ հանցագործությունն ավարտին չի հասցրել:
Սարգիս Գ.-ն, գողություն կատարելու կասկածանքով, ժամը 05.30-ին 16-րդ թաղամասից բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: