ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մթերային խանութից գողություն էր արել. Արտաշատի ոստիկանների բացահայտումը

21.03.2022 15:17 Գողություն

Մարտի 13-ի գիշերը Արտաշատի մի խանութից գողություն էին արել: Մտել էին Իսակովի փողոցի մթերային խանութ և դրամարկղից գողացել փող, սրահից՝ տարբեր ապրանք: Սեփականատիրոջը պատճառվել էր  մոտ 400 000 դրամի վնաս:
Իսակովի փողոց մեկնած օպերատիվ խումբը փորձում էր պարզել՝ գողությունը երբ և ինչպես էր եղել. կարևոր էր յուրաքանչյուր հետք ու հանգամանք:
Խանութի հետնամասի կիսակառույց շինությունը դուռ չուներ. օգտվելով այդ հանգամանքից՝ մտել էին շինություն, որտեղից էլ հարմարեցված գործիքով բացել պատուհանը:
Գողության փաստով հարուցվեց քրեական գործ:
Հետախուզական միջոցառումների ընթացքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Իսակովի փողոցի 37-ամյա մի բնակիչ: Մարտի 15-ին նա հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին և ձերբակալվեց:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:



 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: