1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ ՍՈՉԻՈՒՄ /ՖՈՏՈՇԱՐՔ/

30.07.2013 09:26 Պաշտոնական
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՆԻՍՏ ՍՈՉԻՈՒՄ /ՖՈՏՈՇԱՐՔ/
Հուլիսի 29-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի նիստը: ՀՀ ոստիկանության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Միավորված կոլեգիայի նիստում բացման խոսքով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևը և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարում Ռուսաստանի ՆԳՆ և Հայաստանի Հանրապետության ոստիկանության փոխգործակցության մասին», «Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի 2012 թ. հուլիսի 23-ի որոշման կատարման մասին», «Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի 2014 թ. աշխատանքի պլանի մասին» հարցերը:
Մասնավորապես նշվեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը նաև նպաստավոր պայմաններ է ստեղծում հանցավոր նպատակներով դրանց օգտագործման համար; Այս ոլորտում տարածում են ստացել հանցավոր գործունեության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են տեղեկատվության ու տեղեկատվական ռեսուրսների ոչնչացումը, փոփոխումը, հափշտակումը, շրջափակումը և այլն: Նման պայմաններում մեծանում է տարբեր երկրների իրավապահ մարմինների փոխգործակցության կատարելագործման անհրաժեշտությունը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործություններին հակազդելու համար: Միայն 2012 թվականին Ռուսաստանի Դաշնության տարածքում գրանցվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարված 10227 հանցագործություն, Հայաստանի Հանրապետությունում նույն ժամանակահատվածում գրանցվել է 50 կիբերհանցագործություն: ՌԴ ներքին գործերի մարմինների իրականացրած միջոցառումներով 2012 թ. հունվարից հաջողվել է հայտնաբերել 2835 օգտատերերի՝ 66 երկրից, որոնք տարածել են պոռնոգրաֆիական նյութեր՝ անչափահասների մասնակցությամբ: Հայաստանի Հանրապետությունում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել է նույնպիսի  800 պոռնոգրաֆիական տեսանյութ: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների բացահայտման աշխատանքների հաջողությունը մեծապես պայմանավորված է տարբեր երկրների իրավապահ մարմինների համապատասխան ստորաբաժանումների միջև տեղեկատվության օպերատիվ փոխանակման, կապերի ամրապնդման ու զարգացման արդյունավետությամբ:
Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի նիստում համապատասխան որոշումներ ընդունվեցին օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ, հաստատվեցին ՌԴ ՆԳՆ և ՀՀ ոստիկանության միավորված կոլեգիայի 2014 թ. աշխատանքի պլանը և 2015 թ. աշխատանքային պլանի նախագիծը:
Նիստի ավարտին ամփոփիչ ելույթներով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևը և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության միավորված կոլեգիայի անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին: